Ռիվալդո. «Իմ ֆուտբոլային երկարակեցությունը նվիրվածության արդյունք է»
Աշխարհում
17:18 17/01/2013

Ռիվալդո. «Իմ ֆուտբոլային երկարակեցությունը նվիրվածության արդյունք է»

Լեգենդար ֆուտբոլիստ 40-ամյա Ռիվալդոն նոր պայմանագիր է ստորագրել Բրազիլիայի «B» սերիայում հանդես եկող «Սան Կաետանուի» հետ: 

«Ուզում եմ տեղեկացնել, որ ես արդեն պաշտոնապես «Սան Կաետանուի» ֆուտբոլիստ եմ: Շնորհակալ եմ Աստծուն, որ 40 տարեկանում ֆուտբոլ խաղալու հնարավորություն ունեմ:

Առաջարկներ ունեի մի քանի ակումբներից, և դա ուրախացնում է ինձ: Հուսով եմ` բրազիլական այս թիմի բազմաթիվ ֆուտբոլիստների համար կդառնամ լավ օրինակ: Իսկ քննադատներին կպատասխանեմ, որ իմ ֆուտբոլային երկարակեցությունը նվիրվածության արդյունք է»,- նշել է կիսապաշտպանը:

Հիշեցնենք, որ 1999 թ. Ռիվալդոն ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Աշխարհի 2002 թ. առաջնությունում Բրազիլիայի հավաքականի կազմում դարձել է ոսկե մեդալակիր:

«Սան Կաետանուն» կիսապաշտպանի մարզական կարիերայի ընթացքում թվով 14-րդ ակումբն է:

Placeholder
Ռիվալդո. «Իմ ֆուտբոլային երկարակեցությունը նվիրվածության արդյունք է»