ԲՀԿ կանանց խորհրդի նախագահն արդեն Գ. Ծառուկյանի մայրն է
Օրվա մամուլ
09:37 17/01/2013

ԲՀԿ կանանց խորհրդի նախագահն արդեն Գ. Ծառուկյանի մայրն է

«168 ժամը» տեղեկացնում է, որ նախօրեին տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կանանց խորհրդի նիստը, որի ժամանակ ընդունվել է Կանանց խորհրդի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի հրաժարականի դիմումը: Խորհուրդը նոր նախագահ չի ընտրել, սակայն ընտրել է երկու փոխնախագահներ, որոնցից մեկը մշակույթի նախկին նախարար Թամար Պողոսյանն է, մյուսը՝ Մարինա Մարգարյանը: ԲՀԿ Կանանց խորհրդի պատվավոր նախագահը Գագիկ Ծառուկյանի մայրն է՝ Ռոզա Ծառուկյանը: Եվ քանի որ նախագահ չի ընտրվել, ստացվում է, որ Գագիկ Ծառուկյանը կազմակերպությունը փաստացի հանձնել է Ռոզա Ծառուկյանին:

«168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում Գոհար Ենոքյանը, ինչպես և կարելի էր սպասել, հերքել է տեղեկությունը, թե իրեն ստիպել են հրաժարվել կուսակցական այդ պաշտոնից՝ նշելով, որ հրաժարականի դիմում է գրել տարիքի պատճառով:

Placeholder
ԲՀԿ կանանց խորհրդի նախագահն արդեն Գ. Ծառուկյանի մայրն է