Թուրքիայի ԱԳՆ-ի ուղարկած ազդակը` ըստ CNNTurk-ի
Քաղաքական
11:05 17/01/2013

Թուրքիայի ԱԳՆ-ի ուղարկած ազդակը` ըստ CNNTurk-ի

Թուրքական «CNNTurk» լրատվամիջոցն անդրադարձել է նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությանը, որը վերաբերում էր Սպիտակ տան պաշտոնական կայքում մեկնարկած արտագաղթող սիրիահայերի համար հայ-թուրքական սահմանը բացելու ստորագրահավաքին:

Մեջբերելով Թուրքիայի արտգործնախարարության հաղորդագրության տեքստից հետևյալ հատվածը` «Մարդասիրությանը վերաբերող պահանջների բավարարման նպատակով կատարվելիք քայլերի ձևաչափը, շրջանակն ու պայմանները սահմանվելու են մեր երկրի կողմից», «CNNTurk»-ը եկել է եզրակացության, որ Ահմեթ Դավութօղլուի ղեկավարած գերատեսչությունը սահմանը չբացելու ազդակներ է հղել:

 

Placeholder
Թուրքիայի ԱԳՆ-ի ուղարկած ազդակը` ըստ CNNTurk-ի