Այսօր ԿԸՀ-ն երկու նիստ կգումարի
Քաղաքական
11:00 18/01/2013

Այսօր ԿԸՀ-ն երկու նիստ կգումարի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա ընթացքում երկու նիստ կգումարի` մեկը հերթական, մյուսը` արտահերթ:

ԿԸՀ մամուլի ծառայության հաղորդմամբ, առաջին` հերթական նիստի օրակարգում երեք հարցի քննարկում է նախատեսված. նախագահի երեք թեկնածուների` Արման Մելիքյանի, Անդրիաս Ղուկասյանի և առաջադրված, այնուհետ ընտրապայքարից հրաժարված թեկնածու Ռուբեն Այվազյանի դիմումները:

Հիշեցնենք, որ  գրանցված թեկնածուներից Անդրիաս Ղուկասյանը ԿԸՀ նախագահից պահանջել էր մինչև քարոզարշավի մեկնարկը` հունվարի 21-ը անվավեր համարել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գրանցումը, հակառակ դեպքում սպառնում է անժամկետ հացադուլ հայտարարել:

Իսկ գրանցված թեկնածու Արման Մելիքյանը ԿԸՀ նխագահին հորդորում է առաջիկա ընտրություններին ընտրողների թվի վերաբերյալ ցանկացած կասկած կանխելու նպատակով հրապարակել ՀՀ անկախացումից ի վեր ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների, ՀՀ-ից հեռացած քաղաքացիների, ՀՀ քաղաքացիությունից դուրս եկած անձանց վերաբերյալ պաշտոնական վիճակագրական տվյալներ:

Հաջորդ արտահերթ նիստում ԿԸՀ-ն կքննարկի առաջադրման համար ԿԸՀ փաստաթղթեր ներկայացրած Ռոբերտ Սիմոնյանի դիմումը: Բոլոր հարցերով զեկուցողը հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն է:
 

Placeholder
Այսօր ԿԸՀ-ն երկու նիստ կգումարի