Ա. Ղուկասյանը հունվարի 21-ից կսկսի անժամկետ հացադուլ
Քաղաքական
16:26 18/01/2013

Ա. Ղուկասյանը հունվարի 21-ից կսկսի անժամկետ հացադուլ

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն այսօր Կենտրոնական ընտրական  հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ հունվարի 21-ից սկսելու է անժամկետ հացադուլ:
Ղուկասյանի խոսքով, ինքը հացադուլը կդադարեցնի միայն այն ժամանակ, երբ ԿԸՀ-ն բավարարի իր պահանջը և «երբ միջազգային դիտորդները հեռանան Հայաստանից»:
Հիշեցնենք, որ այս թեկնածուն հանձնաժողովից պահանջում է անվավեր ճանաչել որոշումը, որով ՀՀԿ առաջնորդ, գործող նախագահ Սերժ Սարգսյանը գրանցվել է որպես նախագահի թեկնածու: Այսօր ԿԸՀ հերթական նիստի ժամանակ չբավարարեց թեկնածուի այդ պահանջը:

Placeholder
Ա. Ղուկասյանը հունվարի 21-ից կսկսի անժամկետ հացադուլ