Իվանիշվիլին հետաձգել է Թբիլիսի մեկնումը` հայ ջազմեններին լսելու համար
Օրվա մամուլ
09:08 18/01/2013

Իվանիշվիլին հետաձգել է Թբիլիսի մեկնումը` հայ ջազմեններին լսելու համար

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երեկ հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի, վարչապետի հետ, այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Իսկ երեկոյան, ինչպես տեղեկացնում է «Հրապարակը», վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ Իվանիշվիլին այցելել է Տերյան փողոցի վրա գտնվող նորաբաց «Յանս» ջազ-ակումբ` լսելու հայ ջազմեններին: Նրան այնքան է հիացրել վերջիններիս կատարումը, այնտեղ տիրող մթնոլորտը, որ իր մեկնումն առժամանակ հետաձգել և Թբիլիսի է մեկնել ավելի ուշ:

Placeholder
Իվանիշվիլին հետաձգել է Թբիլիսի մեկնումը` հայ ջազմեններին լսելու համար