Մանկապարտեզի դաստիարակը սպառնացել է կպչուն ժապավենով փակել երեխայի բերանը
Օրվա մամուլ
10:22 18/01/2013

Մանկապարտեզի դաստիարակը սպառնացել է կպչուն ժապավենով փակել երեխայի բերանը

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ իրենց հասած տեղեկություններով` Երևանի թիվ 106 մանկապարտեզում ավագ խմբի դաստիարակը կպչուն ժապավենով փակել է երեխաներից մեկի բերանը: Դաստիարակը պնդում է, որ ինքը նման բան չի արել, այլ միայն սպառնացել է: Նշված մանկապարտեզի տնօրեն Նելլի Մարտիրոսյանը թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ դաստիարակին իր այդ պահվածքի համար խիստ նկատողություն է հայտարարել:

Placeholder
Մանկապարտեզի դաստիարակը սպառնացել է կպչուն ժապավենով փակել երեխայի բերանը