«Փյունիկը» 2-րդ հաղթանակը տոնեց
Սպորտ
15:45 18/01/2013

«Փյունիկը» 2-րդ հաղթանակը տոնեց

 Այսօր` հունվարի 18-ին, «Փյունիկը» ստուգողական մրցավեճում 6 անպատասխան գնդակ ուղարկեց «Փյունիկ-2»-ի դարպասը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ հարձակվող Վիուլեն Այվազյանը, երկուական գնդակ իր անվան դիմաց գրանցեց Վարդան Բակալյանը և մեկ անգամ աչքի ընկավ Արման Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ այս 2 թիմերի միջև կայացած հանդիպումը կրկին ավարտվել էր առաջին թիմի հաղթանակով` 2:1 հաշվով:

Placeholder
«Փյունիկը» 2-րդ հաղթանակը տոնեց