Ս. Օհանյան. Զինված ուժերում նվազել է հանցագործությունների թիվը, ուժեղացել՝ կարգապահությունը
Հասարակություն
12:15 18/01/2013

Ս. Օհանյան. Զինված ուժերում նվազել է հանցագործությունների թիվը, ուժեղացել՝ կարգապահությունը

2012 թվականի ընթացքում նվազել է Զինված ուժերում հանցագործությունների թիվը, ուժեղացել՝ կարգապահությունը և բոլոր օղակներում փոխհամագործակցությունը: Այս մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ անցած տարվա գլխավոր ձեռքբերումներից է զինծառայողների անձնական մարտավարական մակարդակի էլ ավելի բարձրացումը ոչ միայն զորավարժությունների և տարբեր միջոցառումների, այլ նաև՝ մարտական խնդիրների իրականացման գոտիներում: Նախարարը նաև կարևորեց հետևողական աշխատանքը ԶՈՒ սպառազինության հագեցման, և կարողությունների ընդլայնման ուղղությամբ:

Նա մատնանշեց, որ շարունակվել է ՀԱՊԿժ-ի և ՆԱՏՕ-ի հետ խորը համագործակցությունը՝ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Եվրամիության հետ, տեխնիկան փորձարկվել է զորավարժություններում, որոնց մեծ մասի սցենարներում ներառվել են տարածաշրջանային վերջին զարգացումները:

Հիշեցնելով, որ տարվա ընթացքում կրկին եղել են հակառակորդի կողմից դիվերսոին գործողություններ, Սեյրան Օհանյանը ընդգծեց, որ առաջնային գծում լիովին կատարվել են՝ նվազագույն կորուստներով արգելակիչ գործողություններ, ոչ միայն կանխվել է ցանկացած ներթափանցում, այլ նաև՝ էական վնաս է հասցվել հակառակորդին, այդ թվում՝ անհամաչափ:

Նախարարը կարևորեց նաև ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման և ռազմական կրթության հարցում կատարած քայլերը. կատարվել են բոլոր զորահավաքային պատվերները, աշխատանքներ են կատարվել սերժանտական և սպայական անձնակազմի դերի բարձրացման ուղղությամբ: «Այս տարվա ընթացքում ներառվել է շուրջ 700 սպա և պահեստազոր է ուղղարկվել 329 սպա, որոնցից 7 գեներալ և 35 գնդապետ: Զրոյական վերաբերմունք կլինի այն մարդկանց նկատմամբ, որոնք իրենց գործունեությամբ վարկաբեկվում են մեր զինված ուժերը», - ասաց Ս.Օհանյանը:

Նախարարը նաև հայտնեց, որ 2013 թվականին զինծառայողների համար նախատեսված է մարդու իրավունքների մասին դասախոսություններ: Այդ տեսանկյունից նա խիստ կարևորեց բանակին վերաբերվող բոլոր հասարակական նախաձեռնությունները, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, բանակի հեղինակության բարձրացման ուղղությամբ:

Սեյրան Օհանյանը նաև վստահեցրեց, որ շարունակվում են խիստ մեթոդներ կիրառվել ՝ պաշտպանական ոլորտում կոռուպցիայի վերացման ուղղությամբ:

Placeholder
Ս. Օհանյան. Զինված ուժերում նվազել է հանցագործությունների թիվը, ուժեղացել՝ կարգապահությունը