Նեյմար. «Ես կուզեի աշխատել Գվարդիոլայի հետ»
Աշխարհում
13:50 19/01/2013

Նեյմար. «Ես կուզեի աշխատել Գվարդիոլայի հետ»

«Սանթոսի» և Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է այն տեղեկատվությունը, համաձայն որի` ինքը հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու մյունխենյան «Բավարիայում», որը կմարզի Խոսեպ Գվարդիոլան:

«Գվարդիոլան մեծագույն մարզիչ է, լավագույններից մեկը` աշխարհում: Ես կուզեի աշխատել ինչպես նրա, այնպես էլ աշխարհի մյուս մեծագույն մարզիչների հետ: Բայց հերթական անգամ կրկնում եմ, որ ցանկանում եմ ելույթներս շարունակել «Սանթոսում»: Այստեղ երջանիկ եմ»,- ասել է աստղային ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 20-ամյա Նեյմարը հերքել է լուրերը, որ ինքը նախնական պայմանագիր ունի «Բարսելոնի» հետ: Իսկ «Սանթոսի» հետ նրա պայմանագրի ժամկետը կավարտվի 2014 թ. հունիսին:

Placeholder
Նեյմար. «Ես կուզեի աշխատել Գվարդիոլայի հետ»