Ա. Ղուկասյանը սկսել է հացադուլը (լրացված, տեսանյութ)
Քաղաքական
10:40 21/01/2013

Ա. Ղուկասյանը սկսել է հացադուլը (լրացված, տեսանյութ)

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն այսօր առավոտից սկսել է անժամկետ հացադուլը: Նա այս պահին նստած է Գիտությունների ազգային ակադեմայի դիմաց` աստիճանների մոտ:
Թեկնածուն իր կողքին փակցրել է «Վերջ շինծու ընտրություններին» գրությամբ ցուցապաստառ:

Քիչ առաջ ոստիկանները մոտեցել են նրան: Թեկնածուն տեղյակ է պահել, որ վրան չի տեղադրել: Լրագրողների հետ ճեպազրույցում թեկնածուն բացատրել է, թե ինչու է ընտրել այդ վայրը` տեղը հարմար է, պաշտպանված է քամուց, տեսանելի է, մարդկանց անցուդարձին, չի խանգարում: Ա. Ղուկասյանը այստեղ կմնա նաև գիշերները:
«Ես քարոզարշավից դուրս եմ գալիս, իմ քարոզարշավը սա է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Ա. Ղուկասյանը Կենտրոնկան ընտրական հանձնաժողովից պահանջում էր անվավեր ճանաչել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը: ԿԸՀ-ն մերժեց Ղուկասյանի դիմումը:

Ա. Ղուկասյանն այսօր հայտարարեց, որ հացադուլը կդադարեցնի այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն ինքնաբացարկ հայտնի, կամ էլ Եվրոպական դիտորդները հայտարարեն, որ Հայաստանը ոչ ժողովրդավարական երկիր է և դիտորդական առաքելություն չիրականացնեն:

Ա. Ղուկասյանի հացադուլի հիմնավորումներին կարող եք ծանոթանալ` այստեղ:

Placeholder
Ա. Ղուկասյանը սկսել է հացադուլը (լրացված, տեսանյութ)