ԱՆ-ն «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքում իրականացնում է հետազոտություններ
Առողջություն
09:11 22/01/2013

ԱՆ-ն «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքում իրականացնում է հետազոտություններ

ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետների կողմից նախօրեին համայցներ են կատարվել «Պրոմեթեյ-քիմպրոմ» ՓԲ ընկերության հարակից բնակելի տարածքի մանկական և նախադպրոցական հիմնարկներում` հարցման միջոցով, բնակիչների կամ երեխաների առողջական վիճակի վատթարացման հնարավոր դեպքերը հայտնաբերելու նպատակով:
Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:

 Հիշեցնենք, որ նախօրեի առավոտյան «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ տարածքում պայթյուն է տեղի ունեցել. գազի արտադրամասում ամոնյակի տարա է պայթել, ինչի հետևանքով արտադրամասի ապարատավար, 1992 թ. ծնված Դավիթ Ասատրյանը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ նույն արտադրամասի բանվոր, 1986 թ. ծնված Արթուր Հ.-ն ստացել է վերին վերջույթների վնասվածքներ:

ԱՆ-ից նաև հայտնում են որ հունվարի 21-ի ժամը 18.00-ի դրությամբ դեպքեր չեն արձանագրվել: Դիտարկվում է նաև պոլիկլինիկաներին և շտապ օգնությանը դիմողների թիվը: ՀՀ ԱՆ ՊՀՀ տեսչության մասնագետների կողմից հարակից բնակեցման տարածքներում և փակ շինություններում իրականացվում են օդի նմուշառումներ սանիտարաքիմիական լաբորատոր հետազոտություններ կատարելու նպատակով: Հարակից բնակելի տարածքներում նորմերի գերազանցում չի հայտնաբերվել: Բնակչության առողջական վիճակի մոնիթորինգը և սանիտարաքիմիական լաբորատոր հետազոտությունները շարունակվում են: ՀՀ ԱՆ ՊՀՀ տեսչությունը համագործակցում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային մարմինների հետ:

Նախորդող նորություններ` «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ում տեղի ունեցած պայթյունի գործով հարուցվել է քրեական գործ

Վանաձորի քաղաքապետ. Վանաձորցին շատ երկար է սպասել քիմպրոմի բանարկմանը, իսկ հիմա գործընթացն էլի երկարեց

Placeholder
ԱՆ-ն «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքում իրականացնում է հետազոտություններ