Էթիկայի հանձնաժողովում Դավիթ Հարությունյանին կփոխարինի Հովհաննես Սահակյանը
Քաղաքական
12:09 22/01/2013

Էթիկայի հանձնաժողովում Դավիթ Հարությունյանին կփոխարինի Հովհաննես Սահակյանը

ՀՀԿ խմբակցությունը ԱԺ էթիկայի հանձնաժողովում փոխել է իր ներկայացուցչին: Դավիթ Հարությունյանի փոխարեն էթիկայի հանձնաժողովում ՀՀԿ-ն կներկայացնի Հովհաննես Սահակյանը: Panorama.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը հաստատեց այս լուրը:

Նրա խոսքերով, ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս խմբակցություններին ցանկացած պահի փոխարինել  ներկայացուցիչներին և ՀՀԿ խմբակցությունը հաշվի առնելով նաև Դավիթ Հարությունյանի զբաղվածությունը (ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) նպատակահարմար է գտել փոխարինել նրան:

Placeholder
Էթիկայի հանձնաժողովում Դավիթ Հարությունյանին կփոխարինի Հովհաննես Սահակյանը