Թուրք պատգամավորի լոնդոնյան ելույթը և հայ-թուրքական հարաբերությունների հարցը
Քաղաքական
10:55 22/01/2013

Թուրք պատգամավորի լոնդոնյան ելույթը և հայ-թուրքական հարաբերությունների հարցը

Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Վոլքան Բոզքըրը Լոնդոնում մասնակցել է «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը» խորագրով կոնֆերանսին:

Իր ելույթի ժամանակ թուրք պատգամավորն ի թիվս այլ թեմաների անդրադարձել է նաև հարևան Հայաստանի հետ հարաբերությունների խնդրին: Ներկաներին նա տեղեկացրել է, թե իբր Թուրքիան շատ քայլերի է դիմում` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Որպես օրինակ` մատնանշել է Հայոց ցեղասպանության հարցը պարզաբանելոււ համար անկախ հանձնաժողով ստեղծելու Անկարայի առաջարկը, որին հայկական կողմը դրական չարձագանքեց:

«Եթե Հայաստանն ասի, որ պատրաստ է լավ հարաբերություններ հաստատել, դա մեզ համար խնդիր չի լինի»,- ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի` ասել է Վոլքան Բոզքըրը:

Placeholder
Թուրք պատգամավորի լոնդոնյան ելույթը և հայ-թուրքական հարաբերությունների հարցը