Թեկնածու Ա. Ղուկասյանը դեմ չէ հացադուլը շարունակել Հայրիկյանի հետ
Օրվա մամուլ
09:36 23/01/2013

Թեկնածու Ա. Ղուկասյանը դեմ չէ հացադուլը շարունակել Հայրիկյանի հետ

Հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին այցելության ժամանակ երեկ ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը հայտնել է նրան միանալու իր մտադրության մասին: «Առավոտ» թերթը գրում է, որ Ղուկասյանն առանձնապես չի ոգևորվել Հայրիկյանի որոշումից: Հայրիկյանն ասել էր, որ պատրաստվում է նրան միանալ մի երեք օրով ու համոզել միասին ընդհատել հացադուլը: «Առավոտ»-ի հետ զրույցում Ա. Ղուկասյանն ասել է. «Գտնում եմ` որևէ պայքար չի կարելի թողնել կես ճանապարհին : Պարույր Հայրիկյանը կարևորում է մեր երկրում այս խնդիրը: Դեմ չեմ, որ նա միանա, բայց ես իմ հացադուլն անելու եմ անժամկետ»:

Placeholder
Թեկնածու Ա. Ղուկասյանը դեմ չէ հացադուլը շարունակել Հայրիկյանի հետ