Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եթե ՕԵԿ-ը վարկաբեկված է, ուրեմն Հովհ. Շահինյանն այստեղ ավելի շատ բան ունի անելու
«Ժամանակ» թերթը հարցազրույց է վերցրել Արաբկիրի նախկին թաղապետ, նախկին ՀՀԿ-ական Հովհաննես Շահինյանից: Նա հաստատել է, որ 2012թ. դեկտեմբերից անդամակցել է ՕԵԿ-ին, որ իրեն առաջարկել են կյանքի կոչել կուսակցության ծրագրերը, ինքն էլ համաձայնել է: Դիտարկմանը, թե վերջին տարիներին ՕԵԿ-ի վարկանիշն ընկել է, Հովհ. Շահինյանը պատասխանել է. «Չգիտեմ` դա ում կարծիքն է, ով է դա ասել: Իհարկե, եղել են ասողներ, սակայն ես հակառակ կարծիքի եմ: Եթե այդպես է, ես ավելի շատ անելիք ունեմ կուսակցության ներսում, ժողովրդի, հասարակության մեջ: Իսկ դա ինձ ուրախացնում է, ավելի շատ կաշխատեմ»: