Հայաստանում ոչ թե մի քանիսը, այլ ամբողջ ժողովուրդը պատերազմ չի ցանկանում. «Փոխհրաձգություն» ԵԽԽՎ-ում
Քաղաքական
20:10 23/01/2013

Հայաստանում ոչ թե մի քանիսը, այլ ամբողջ ժողովուրդը պատերազմ չի ցանկանում. «Փոխհրաձգություն» ԵԽԽՎ-ում

Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում  մի փոքր «փոխհրաձգություն» տեղի ունեցավ հայ և ադրբեջանցի պատգամավորների միջև: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանի` Ադրբեջանի հասցեին քննադատական ելույթից հետո Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը իրեն թույլ տվեց խորհուրդ տալ հայ գործընկերոջը` ասելով. «Դուք առաջին հերթին Եհովայի վկաներին ազատ արձակեք, որովհետև նրանք չեն ցանկանում Ադրբեջանի հետ պատերազմի մեջ մտնել»:

Իր ելույթի ժամանակ Սեիդովին պատասխանեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը: «Հայաստանում ոչ թե մի քանիսը, այլ ամբողջ ժողովուրդը պատերազմ չի ցանկանում»:

Placeholder
Հայաստանում ոչ թե մի քանիսը, այլ ամբողջ ժողովուրդը պատերազմ չի ցանկանում. «Փոխհրաձգություն» ԵԽԽՎ-ում