Շփման եզրեր գտնելու համար ներբեռնել է 302 պոռնկագրական բնույթի տեսահոլովակ. Գործն ուղարկվել է դատարան
Իրավունք
18:04 23/01/2013

Շփման եզրեր գտնելու համար ներբեռնել է 302 պոռնկագրական բնույթի տեսահոլովակ. Գործն ուղարկվել է դատարան

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է Կ. Մնացականյանի կողմից պոռնկագրական նյութեր տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդմամբ, նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2012թ. հունվարից Կ. Մնացականյանը vk.com կայքում իր անվամբ գրանցել է անհատական էջ և այն օգտագործել` սեռական ուղղվածություն ունեցող թեմաների շուրջ տարբեր անձանց հետ հաղորդակցվելու նպատակով: Հաղորդակցումն առավել նպատակային դարձնելու, շփման հետաքրքրություն առաջացնելու և շփման եզրեր գտնելու համար իր էջ է ներբեռնել թվով 302 պոռնկագրական բնույթի տեսահոլովակներ:

Տարածելու դիտավորությամբ Կ. Մնացականյանը դրանք ցուցադրել է իր անհատական էջ այցելող անձանց: Արդյունքում նրա էջ այցելողները հնարավորություն են ունեցել տեսնել, ցանկության դեպքում դիտել այդ նյութերը և իրենց հերթին դրանք տեղափոխել իրենց անհատական էջեր: Նույնկերպ Կ. Մնացականյանն իր անհատական էջում ներկայացրել է նաև մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսահոլովակներ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ. Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Placeholder
Շփման եզրեր գտնելու համար ներբեռնել է 302 պոռնկագրական բնույթի տեսահոլովակ. Գործն ուղարկվել է դատարան