Սերգեյ Կասպարովը գրավեց երրորդ տեղը
Սպորտ
17:32 23/01/2013

Սերգեյ Կասպարովը գրավեց երրորդ տեղը

Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուս) Գերմանիայի Գուբեն քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և 106 մասնակիցների մեջ գրավեց երրորդ տեղը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Կասպարովը միայն կես միավորով հետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Վլադիմիր Սերգեևից (Ուկրաինա):

Placeholder
Սերգեյ Կասպարովը գրավեց երրորդ տեղը