Ադրբեջանցին մեղադրել է Հայաստանի հատուկ ծառայություններին` կոնյակի միջոցով ադրբեջանցիների գենոֆոնդի վրա ազդելու փորձերի մեջ
Աշխարհում
16:46 24/01/2013

Ադրբեջանցին մեղադրել է Հայաստանի հատուկ ծառայություններին` կոնյակի միջոցով ադրբեջանցիների գենոֆոնդի վրա ազդելու փորձերի մեջ

 Արտասահմանում բնակվող մի ադրբեջանցի «publika.az» կայքին հայտնել է, որ Ադրբեջան ներկրվող հայկական կոնյակներն ու գինիները մարդկանց մոտ անժառանգություն և գենետիկ խախտումներ են առաջացնում: Նրա խոսքով` ինքն այդ մասին լսել է Գերմանիայում բնակվող հայերի հավաքներից մեկում:

«Ադրբեջան են ներկրվում հայկական կոնյակներ և վրացական բրենդային գինիների անվան տակ Վրաստանում հայերի կողմից պատրաստված կեղծ ալկոհոլային խմիչքներ: Այդ խմիչքներն իրականում պատրաստվում են Հայաստանի հատուկ ծառայության մարմինների գաղտնի գործողությունների ծրագրով, որի նպատակն է խմիչքների մեջ հատուկ նյութեր լցնելու միջոցով ադրբեջանցիների մոտ գենետիկ խախտումներ առաջացնել»,-ասել է նա:

Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են այդ մարդու բարբաջանքը այն մասին, թե իբր հայկական հատուկ ծառայություններն այդ պլանը մշակել են «Ադրբեջանի բնակչության աճը կանխելու համար»:

Placeholder
Ադրբեջանցին մեղադրել է Հայաստանի հատուկ ծառայություններին` կոնյակի միջոցով ադրբեջանցիների գենոֆոնդի վրա ազդելու փորձերի մեջ