Ուսումնասիրություն. Facebook-ում ամենամեծ լսարանն ունեն Աշոտյանը, Ստյոպա Սաֆարյանը, Նիկոլ Փաշինյանը...
Քաղաքական
15:53 24/01/2013

Ուսումնասիրություն. Facebook-ում ամենամեծ լսարանն ունեն Աշոտյանը, Ստյոպա Սաֆարյանը, Նիկոլ Փաշինյանը...

Facebook սոցիալական ցանցը ներկայումս վեր է ածվել Հայաստանի քաղաքական պայքարի կարևորագույն հարթակի:

Ներկայացնելով «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կողմից կազմակերպված «Facebook-ը ՀՀ նախագահական ընտրություններում նախքան պաշտոնական քարոզչությունը» հետազոտության արդյունքները` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշեց կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը:

Հատազոտությունը իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության» ֆինանսական աջակցությամբ:

Վերջինիս խոսքերով հետազոտությանը իրականացվել է 2012 թ. դեկտեմբերի 1– ից 2013 թ. հունվարի 20-ը ընկած ժամանահատվածում:

 

Լաուրա Բաղդասարյանը, տեղեկացրեց որ այս ընթացքում հետազոտվել են՝ ՀՀԿ-ի, ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, Ժառանգության, ՀՅԴ-ի 11 անդամների էջեր: Դիտարկվել են նաև վերոհիշյալ քաղաքական ուժերի 4պաշտոնական, ինչպես նաև նրանց հարող 5 խմբերի, նրանց համակիր և Facebook-ում հայտնի 4 օգտատերերի, ինչպես նաև Ֆեյսբուքյան դայջեսթ` «Ֆեյսբուքյան ակտիվիստներ»–ի էջերը։


Այսպիսով՝ նախքան պաշտոնական քարոզչության սկսվելը դիտարկվել են 28 Facebook-յան էջեր, որոնք արտացոլել են քաղաքական ուժերի ու նրանց անդամների, նրանց հարող Facebook-յան խմբերի, նրանց համակրող առանձին օգտատերերի, ՀՀ նախագահի թեկնածուների Facebookյան էջերը։

Բանախոսը նշեց, որ հետազոտված օգտատերերի ընտրության ժամանակ, կենտրոնը փորձել է դիտարկել այն ակտիվ օգտատերերին որոնք, ակտիվության ցուցաբերելով խորհրդարանական ընտրությունների շրջանում, պահպանել են այն նաև խորհրդարանական ընտրություններից հետո:

Ըստ հետազոտության` հայտնի քաղաքական գործիչներից Facebook-ում ամենամեծ լսարանն ունի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Ակտիվ Facebook-յան գործունեությամբ առանձնանում են Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, ԲՀԿ-ական պատգամավորներ Վահան Բաբայանը, Վահե Էնֆիաջյանը, ՀՅԴ ներկայացուցիչներ Լիլիթ Գալստյանը և Կիրո Մանոյանը

Placeholder
Ուսումնասիրություն. Facebook-ում ամենամեծ լսարանն ունեն Աշոտյանը, Ստյոպա Սաֆարյանը, Նիկոլ Փաշինյանը...