Լ. Անդրիկիենե. Եվրախորհրդարանը աչալրջորեն հետևում է ԵՄ-Հայաստան բանակցություններին
Քաղաքական
20:14 24/01/2013

Լ. Անդրիկիենե. Եվրախորհրդարանը աչալրջորեն հետևում է ԵՄ-Հայաստան բանակցություններին

 Եվրախորհրդարանը աչալրջորեն հետևում է ԵՄ-ի` Հայաստանի ու Վրաստանի հետ Ազատ Առևտրային համաձայնագրերի բանակցություններին:

«Ես ողջունում եմ այն հաստատուն զարգացումը, որ առկա է ԵՄ-ի, Հայաստանի ու Վրաստանի միջև բանակցություններում, և ակնկալում եմ, որ այս տարվա ընթացքում կիրականացվեն անհրաժեշտ քաղաքական որոշումները՝ մինչև Արևելյան Գործընկերության Համաժողովի մեկնարկը ստորագրել Ազատ և Համապարփակ Առևտրի մասին պայմանագիրը»,- այս մասին նշել է Եվրախորհրդարանի Միջազգային Առևտրի Հանձնաժողովի Հարավային Կովկասի հարցերով մշտական զեկուցող Լայմա Անդրիկիենեն:

«Եվրախորհրդարանը ուշադիր հետևում է ԵՄ-Հայաստան և ԵՄ-Վրաստան բանակցությունների ընթացքին: ԵՄ-ում Լիտվայի նախագահության հիմնական գերակայություններից մեկն է Արևելյան Գործընկերության պետությունները ԵՄ-ին ավելի մոտ դարձնելը»,-նշել է վերջինս:

Այս առումով, Լ. Անդրիկիենեն նշել է, որ Ազատ և Համապարփակ Առևտրի մասին պայմանագիրը չափազանց կարևոր է՝ ցույց տալու այդ պետությունների պատրաստակամությունը` փոխառելու ԵՄ-ի հետ առևտրի բնագավառում համագորակցելու փորձը:

Վերջինս հավելել է, որ Եվրասիական Մաքսային Միությանը անդամակցելը անհամատեղելի կլինի Ազատ և Համապարփակ Առևտրի մասին պայմանագրին միանալուն: Եվ տվյալ դեպքում խոսքը քաղաքական ընտրության մասին է, որն էլ հիմնված Հարավային Կովկասում Արևելյան Գործընկերության երկրների ժողովրդի կամքի վրա:

Placeholder
Լ. Անդրիկիենե. Եվրախորհրդարանը աչալրջորեն հետևում է ԵՄ-Հայաստան բանակցություններին