Եթե Մոուրինյոն մնա, որոշ ֆուտբոլիստներ կհեռանան «Ռեալից»
Աշխարհում
13:11 24/01/2013

Եթե Մոուրինյոն մնա, որոշ ֆուտբոլիստներ կհեռանան «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» որոշ ֆուտբոլիստներ պատրաստ են հեռանալ թիմից, եթե մրցաշրջանի ավարտից հետո թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մնա իր պաշտոնում: Այս մասին հաղորդում է «Marca»-ն:

Այս մասին հայտարարվել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի, ակումբի գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսի, դարպասապահ Իկեր Կասիլյասի և պաշտպան Սերխիո Ռամոսի հանդիպման ժամանակ:

Ավելի վաղ տեղեկություն է եղել, որ Ռամոսն ու Մոուրինյոն բախվել են, որի պատճառով պաշտպանը կարող է հեռանալ թիմից:

Նշվել է նաև, որ թիմում դժգոհություն կա, քանի որ Մոուրինյոն տարբեր կերպ է վերաբերվում ֆուտբոլիստներին:

Placeholder
Եթե Մոուրինյոն մնա, որոշ ֆուտբոլիստներ կհեռանան «Ռեալից»