Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իտալիայի հարավային Բարի քաղաքի իշխանությունները օրինագիծ են ընդունել, որով 1915-ին հայերի դեմ թուրքերի գործած ոճիրը ճանաչել են որպես ցեղասպանություն: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները (Hurriyet, sondakika).
Բարիի քաղաքային խորհուրդի կայացրած որոշմամբ` քաղաքում տեղադրվել է նաև խաչքար-հուշարձան` ի հիշատակ Հայոց ցեղասպանության տարիներին իտալական այդ քաղաքում ապաստանած հայ գաղթականների:
Հուշարձանի բացման արարողությանը ներկա են գտնվել Բարիի քաղաքապետ Միշել Էմիլիանոն, Իտալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդական Բորիս Սահակյանը, իտալահայերի միության նախագահ Պայքար Սվազլյանը և այլք: Այդպիսով` Բարին դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած Իտալիայի քաղաքներից 70-րդը: