Գագիկ Ծառուկյանն այցելել է նախագահական նստավայր
Օրվա մամուլ
09:41 26/01/2013

Գագիկ Ծառուկյանն այցելել է նախագահական նստավայր

«Հայկական ժամանակը», հղում անելով իր աղբյուրներին, գրել է. «Նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի առաջին օրերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այցելել է նախագահական նստավայր:

Թերթի թղթակիցը Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանին խնդրել է հաստատել կամ հերքել սույն լուրը, վերջինս ասել է, թե դա չի համապատասխանում իրականությանը:

Լավատեղյակ աղբյուրը, սակայն, անձամբ է ականատես եղել, թե ինչպես է Ծառուկյանը մուտք գործում Բաղրամյան 26: Ենթադրվում է, որ Գագիկ Ծառուկյանն իր ծառայություններն է առաջարկել Սերժ Սարգսյանին փետրվարի 18-ին նշանակված ընտրություններում, և ինչ-ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀԿ և ԲՀԿ առաջնորդների միջև: Այս օրերին էլ բազմաթիվ ԲՀԿ-ականներ պարբերաբար այցելում են ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, որտեղ տեղակայված է Սերժ Սարգսյանի գլխավոր նախընտրական շտաբը»:

Placeholder
Գագիկ Ծառուկյանն այցելել է նախագահական նստավայր