ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր. Թուրքիան արժանի չի, որ Իրանի և «5+1» խմբի հանդիպումը կայանա այդ երկրում
Քաղաքական
12:52 26/01/2013

ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր. Թուրքիան արժանի չի, որ Իրանի և «5+1» խմբի հանդիպումը կայանա այդ երկրում

Թուրքիան արժանիք չունի, որ Իրանի և «5+1» խմբի բանակցություններն անցկացվեն այդ երկրում:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրը:

Իրանցի խորհրդարանականն իր այդ դիրքորոշումը հիմնավորել է նրանով, որ Թուրքիան Սիրիայի հարցում Իրանի հետ համակարծիք չէ:

Ի դեպ, Մանսուր Հաղիղաթփուրը դեմ է արտահայտվել նաև Իրանի և «5+1 խմբի» բանակցությունները Եգիպտոսում անցկացնելու առաջարկներին:

Նշենք, որ առաջիկայում Իրանի և «5+1 խմբի» միջև (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) պետք է կայանա հերթական հանդիպումը: Սկզբնական շրջանում նշվում էր, որ բանակցությունները պետք է անցկացվեն Թուրքիայում, իսկ ավելի ուշ հայտարարվեց, թե հնարավոր է, որ Եգիպտոսում կայանա:

Մինչ այդ Իրանի և «5+1» խմբի միջև բանակցությունները տեղի էին ունեցել 2012թ. ապրիլին Ստամբուլում: Բանակցությունների երկրորդ փուլն անցկացվեց մայիսին՝ Բաղդադում, իսկ երրորդը տեղի ունեցավ հունիսին՝ Մոսկվայում:

Նախորդող տեղեկատվություն՝
Իրանցի խորհրդարանական. Լարիջանին Էրդողանին փորձել է հասկացնել, որ Անկարան սխալ ճանապարհով է գնում
 

Placeholder
ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր. Թուրքիան արժանի չի, որ Իրանի և «5+1» խմբի հանդիպումը կայանա այդ երկրում