Լոպեսը վերադարձավ «Ռեալ»
Աշխարհում
14:09 26/01/2013

Լոպեսը վերադարձավ «Ռեալ»

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Դիեգո Լոպեսը, ով պաշտպանում էր «Սևիլիայի» դարպասը, վերադարձել է «Արքայական թիմ»: Նա մադրիդյան ակումբի հետ պայմանագիր է ստորագրել մինչև 2017 թ. ժամկետով: Այս քայլը պայմանավորված է հիմնական դարպասապահ Իկեր Կասիլյասի վնասվածքով, որի պատճառով նա շարքից դուրս է եկել երկար ժամանակով:

Հիշեցնենք, որ Լոպեսը մադրիդյան ակումբի սան է: «Ռեալի» կազմում մինչև հիմա ընդամենը երկու հանդիպում է անցկացրել:

Placeholder