Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին կժամանի Հայաստան. Հուրիյեթ
Քաղաքական
10:03 28/01/2013

Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին կժամանի Հայաստան. Հուրիյեթ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ծրագրում է ապրիլի 24-ին, Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը այցելել Հայաստան: Այս մասին գրում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը, հղում անելով Ելիսեյան պալատի իր աղբյուրներին:

Տեղեկատվության համաձայն, Օլանդն ընդունել է 2012 թ-ի նոյեմբերին նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը 2013 թ-ին Հայաստան այցելելու վերաբերյալ:

Բացի այդ պարբերականին հայտնի է դարձել, որ Օլանդը մինչ 2014 թ-ի տեղական ընտրությունները պատրաստվում է հայկական համայնքին «Ցեղասպանության վերաբերյալ մեծ ուղերձ» հղել:

Միաժամանակ նշվում է, թե Ֆրանսիայի ղեկավարը չի պատրաստվում Հայոց Ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը կրկին օրակարգ բերել, հաշվի առնելով Սահմանադրության հետ կապված «տեխնիկական դժվարությունները»:
Հիշեցնենք, 2012 թ-ին նախորդ նման օրինագիծը մերժվել էր Սահմանադրական դատարանի կողմից:

Placeholder
Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին կժամանի Հայաստան. Հուրիյեթ