Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լոռեցի 300 երիտասարդներ այս տարի Սուրբ Սարգսի տոնը նշել են միասին` գեղատեսիլ Ծաղկաձորում: Նման հնարավորություն նրանց ընձեռել էին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Լոռու երիտասարդ սերունդ» հասարակական կազմակերպությունը:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայության տեղեկացմամբ, կազմակերպիչները հոգացել էին օրհնված աղաբլիթների հարցը, իսկ թե երազում ով ում տեսավ, մնաց իրենց` երիտասարդների փոքրիկ գաղտնիքը:
Տոնն ամբողջացել է Կեչառիսի վանքային համալիր այցելությամբ, մոմավառությամբ, ապա և երգ-երաժշտությամբ ու, ըստ այդմ, շատ բարձր տրամադրությամբ:
Աղբյուրը հիշեցնում է, որ վերջին կես տարվա ընթացքում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ արդեն երրորդ անգամ են 300-ական լոռեցի երիտասարդներ իրենց եռօրյա հավաք-հանգիստն անցկացնում Ծաղկաձորում: Ընդ որում, բոլոր երեք հավաքների մասնակիցներն առավելապես տարբեր են եղել: