Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կոլումբիան կարող է օրինականացնել սինթետիկ թմրանյութերը: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի արդարադատության նախարար Ռուտ Ստելլա Կորրեան:
Վերջինիս խոսքերով, վերոհիշյալ փոփոխությունը նախատեսվում է թմրանյութերի մասին նոր օրինագծով: Նախարարը նշել է, որ օրենսդրական փոփոխությունների հիմնական նպատակը թմրաշրջանառության կրճատումն է:
Կառավարության նախագիծը պետք է հաստատվի երկրի օրենսդրի կողմից։
Նշենք, որ համաձայն Կոլումբիայում գործող օրենքի՝ երկրում թույլատրվում է պահել կոկաինի և մարիխուանայի ոչ մեծ չափաբաժին, որոնց առաջարկվում է ավելացնել նաև սինթետիկ ծագում ունեցող մի շարք թմրամիջոցներ, մասնավորապես «Էքստազին»:
Իր հերթին օրինագծի քննադատները պնդում են, որ դա միայն կծանրացնի իրավիճակը։
Նշենք նաև, որ թմրանյութերի մասնակի օրինականացման արդեն գնացել են մի շարք երկրներ` մասնավորապես Մեքսիկան, Նիդեռլանդները և այլն: