«Փյունիկն» Անթալիայում 3 հանդիպում կանցկացնի
Սպորտ
16:16 30/01/2013

«Փյունիկն» Անթալիայում 3 հանդիպում կանցկացնի

Ինչպես տեղեկացնում է «Փյունիկի» պաշտոնական կայքը, 2-րդ ուսումնամարզական հավաքի ընթացքում թիմը 3 ընկերական հանդիպում կանցկացնի Անթալիայում: Արդեն հայտնի են, թե ովքեր են մրցակիցները:

Փետրվարի 12-ին «Փյունիկն» ուժերը կչափի մոլդովական «Միլսամիի» հետ, 6 օր անց փյունիկցիները խաղադաշտ դուրս կգան «Օլիմպիկ Սարաևոյի» դեմ, և այս հավաքի վերջին հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին` «Վոստոկի» հետ:

Placeholder
«Փյունիկն» Անթալիայում 3 հանդիպում կանցկացնի