ԱԷՄԳ-ը ևս հերքում է Իրանի Ֆորդոյի միջուկային հաստատությունում պայթյունի մասին տեղեկատվությունը
Իրավունք
12:00 30/01/2013

ԱԷՄԳ-ը ևս հերքում է Իրանի Ֆորդոյի միջուկային հաստատությունում պայթյունի մասին տեղեկատվությունը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) ևս հերքում է Իրանի Ֆորդոյի միջուկային հաստատությունում պայթյունի մասին տեղեկատվությունը:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:

ԱԷՄԳ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ որևէ փաստ գոյություն չունի, որը կապացուցի, որ Ֆորդոյի միջուկային հաստատությունում պայթյուն է տեղի ունեցել:
Հիշեցնենք, որ օրերս արևմտյան լրատվամիջոցները, հղում անելով Իրանի հետախուզական ծառայության նախկին աշխատակիցներից մեկին, տեղեկացրել էին, թե «Ֆորդոի» միջուկային հաստատությունում ուրանի հարստացման ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, որի պատճառով հաստատության շուրջ 240 աշխատակից մնացել են ստորգետնյա աշխատավայրում:

Հավելենք, որ ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Սեյյեդ Մասուդ Ջազայերին հունվարի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ևս հերքել էր այդ տեղեկատվությունը:
Նշենք, որ Ֆորդոն մի գյուղաքաղաք է, որը գտնվում է Թեհրանի հարավում գտնվող Ղոմ նահանգում:

Placeholder
ԱԷՄԳ-ը ևս հերքում է Իրանի Ֆորդոյի միջուկային հաստատությունում պայթյունի մասին տեղեկատվությունը