ԱՄՆ.  Դասի ժամանակ մուսուլման աշակերտներին թույլատրվել է  աղոթել
Կրթություն, գիտություն
15:17 30/01/2013

ԱՄՆ. Դասի ժամանակ մուսուլման աշակերտներին թույլատրվել է աղոթել

Վաշինգտոնի ավագ դպրոցներից մեկի ղեկավարությունը որոշել է դիմել հազվադեպ քայլի՝ թույլ տալով մուսուլման աշակերտներին աղոթել դասի ժամանակ: Դպրոցի տնօրեն Շերլի Լոգանը նշել է, որ նախաձեռնության նպատակն է արձագանքել «մուսուլմանական համայնքի պահանջներին»: Ինչպես գրում է «The Washington Post»-ը, դասից դուրս գալու համար անհրաժեշտ է միայն ծնողի թույլտվություն և բարձր գնահատականներ:

Ներկայում մոտ 10 մուսուլման աշակերտ վաստակել են աղոթելու թույլտվություն, և յուրաքանչյուր օր, ութ րոպե ունեն դպրոցի տարածքում միասին աղոթք կատարելու համար: Մյուս աշակերտները խմբին միանալու համար պետք է ձգտեն բարձր գնահատականների: «Հույս ունենք, որ աղոթելու թույլտվությունը կքաջալերի մուսուլման աշակերտներին՝ իրենց առաջադիմությունը բարձրացնելու համար»,-ասել է դպրոցի տնօրենը:

Պետք է նշել, որ այս նախաձեռնությունը առաջացրել է դպրոցի որոշ քրիստոնյաների զայրույթը, ովքեր հիշեցնում են, որ դպրոցը ժամանակին եղել է քրիստոնեական ինստիտուտ: «ԱՄՆ դպրոցները օրենքով աշխարհիկ են, բայց օրենքի սահմաններում թույլատրվում է խրախուսել կրոնական աշակերտներին առաջադիմությունը»,-պարզաբանել է դպրոցի տնօրեն Լոգանը:
 

Placeholder
ԱՄՆ. Դասի ժամանակ մուսուլման աշակերտներին թույլատրվել է աղոթել