Ադրբեջանական բանակում զինվորներին ստիպել են  մասնակցել  «իրար ապտակելու» մրցույթի
Քաղաքական
15:35 31/01/2013

Ադրբեջանական բանակում զինվորներին ստիպել են մասնակցել «իրար ապտակելու» մրցույթի

 Ադրբեջանական բանակում տիրող «դեդովշինայի» մասին տեսանյութ է տարածվել սոցիալական ցանցերում:
Ինչպես նշում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը, տեսանյութում ադրբեջանական բանակի զինծառայողներից մեկը շարքային զինվորներին ստիպում է «իրար ապտակելու» մրցույթ անցկացնել: Տեսանյութում մահճակալին մեկնված անձն իր առջև կանգնած 5 երիտասարդներին ստիպում է իրար ապտակել: Զինվորներից երկուսը սկսում են իրար ապտակել: Լսվում է մահճակալին պառկած անձի և նրա շրջակայքում գտնվողների ծիծաղի ձայները: «Մրցույթի» մասնակիցները ապտակի հարվածների ցավից բռնում են դեմքերն ու ականջները:

Բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով կատարվող սպանությունների դեմ կազմակերպված ակցիայից հետո այս տեսանյութն էլ ավելի է կատաղեցրել ադրբեջանական հասարակությանը: «Ազադլիգ»-ը հայտնում է, որ տեսանյութը համացանցում ավելի վաղ նույնպես տարածվել էր, սակայն, վերջին իրադարձությունների ֆոնին, այն կրկին գրավել է հասարակության ուշադրությունը:

Կարդացեք նաև՝
Ադրբեջանական բանակում շարունակում են ստորացնել զինվորներին 

Ադրբեջանական բանակում զինվորին կտտանքների են ենթարկել ու հաշմանդամ դարձրել 

Placeholder
Ադրբեջանական բանակում զինվորներին ստիպել են մասնակցել «իրար ապտակելու» մրցույթի