Բոտիչելլիի կտավը վաճառվել է ավելի քան 10 միլիոն դոլարով
Մշակույթ
09:00 31/01/2013

Բոտիչելլիի կտավը վաճառվել է ավելի քան 10 միլիոն դոլարով

Սանդրո Բոտիչելլիի «Աստվածամայրը մանուկ Հիսուսի և պատանի Հովհաննես Մկրտչի հետ» կտավը Christie's աճուրդում վաճառվել է 10 ու կես միլիոն դոլարով, այն դեպքում, երբ այն գնահատվում էր 5-7 միլիոն դոլար:

Սկսած անցյալ դարի 30-ական թվականներից կտավը շուրջ 50 տարի եղել է Ռոքֆելլերների ընտանիքի հավաքածուում, դրա համար էլ արվեստի շուկայում հայտնի է նաև «Ռոքֆելլերի Մադոննա» անունով:

Placeholder
Բոտիչելլիի կտավը վաճառվել է ավելի քան 10 միլիոն դոլարով