Զվարթնոցը` ԱՊՀ լավագույն օդանավակայան
Տնտեսություն
13:48 31/01/2013

Զվարթնոցը` ԱՊՀ լավագույն օդանավակայան

Հունվարի 30-ին, Դուբայում, «Զարգացող օդանավակայանների 2-րդ ամենամյա համաժողով-ցուցահանդես 2013-ի» ընթացքում հրապարակվեցին ավելի քան 20 նոմինացիաներում քվեարկությունների արդյունքները: Նոմինացիաները տարբեր էին. «Աշխարհի լավագույն օդանավակայան», «Միջին Արևելքի լավագույն օդանավակայան», «Եվրոպայի լավագույն օդանավակայան», և այլն: Ըստ «ԱՊՀ, Ռուսաստանի, և Բալթյան երկրների լավագույն օդանավակայան» նոմինացիայի քվեարկության արդյունքների, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը լավագույնն է ԱՊՀ տարածքում:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ Զվարթնոց միջազգային օդանավակայանը Դուբայում գործող Arabian Reach կազմակերպության կողմից առաջադրվել էր “Զարգացող շուկաների օդանավակայաններ մրցանակաբշխությանը” /“EMAA” “Emerging Markets Airports Award”/:

Զվարթնոցից բացի ԱՊՀ-ից ընտրվել էին ևս չորս` Մոսկվայի «Դոմոդեդովո» եւ «Շերեմետեւո», Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» և Բիշքեկի «Մանաս» օդանավակայանները: Քվեարկությունն ընթացավ ավելի քան մեկ ամիս:

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ, մրցանակը ստացավ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն:

Placeholder
Զվարթնոցը` ԱՊՀ լավագույն օդանավակայան