Իրանի զինված ուժերը համալրվել են տեղական արտադրության նոր ռազմական ինքնաթիռով
Տարածաշրջան
12:00 01/02/2013

Իրանի զինված ուժերը համալրվել են տեղական արտադրության նոր ռազմական ինքնաթիռով

Իրանի զինված ուժերը համալրվել են տեղական արտադրության նոր ռազմական ինքնաթիռով:
Այդ մասին հաղորդում է Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Համաձայն հաղորդագրության՝ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի տասնօրյակի շրջանակներում (հունվարի 31-ից փետրվարի 10) ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մասնակցությամբ տեղի կունենա իրանական արտադրության «Ղահեր 313» կործանիչի ներկայացման արարողությունը:

Նշենք, որ 2012թ. ընթացքում Իրանի զինված ուժերը համալրվել էին «Սաեղե» կործանիչներով, «Ղիամ 1» բալիստիկ հրթիռային համակարգով: ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Ահմադ Վահիդին վերջերս, անդրադառնալով ռազմական արդյունաբերության ոլորտում իրականացվող աշխատանքներին, տեղեկացրել էր, որ ընթացքի մեջ է անօդաչու ինքնաթիռների նախնական տարբերակի արտադրության գործընթացը, ինչպես նաև հավելել էր, որ իրանական S300 հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի արտադրության գործում լավ արդյունքներ են ստացվել:

Placeholder
Իրանի զինված ուժերը համալրվել են տեղական արտադրության նոր ռազմական ինքնաթիռով