Վստահ եմ, որ իշխանությունը անհրաժեշտ ջանքեր կգործադրի, որպեսզի բացահայտի կատարվածը. Նախագահի թեկնածու
Քաղաքական
09:00 01/02/2013

Վստահ եմ, որ իշխանությունը անհրաժեշտ ջանքեր կգործադրի, որպեսզի բացահայտի կատարվածը. Նախագահի թեկնածու

Ես իմ աջակցությունն եմ առաջարկում թե Պարույր Հայրիկյանին, թե Հայաստանի իշխանություններին: Այս մասին հայտարարեց Հայաստանի նախագահի թեկնածու Արման Մելիքյանը՝ փետրվարի 1-ի լույս գիշերը Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն հրազենային վիրավորում ստացած Պարույր Հայրիկյանին կատարած այցելության ժամանակ:

Հարցին, թե արդյոք քաղաքական ենթատեքստ տեսնում է թեկնածուն կատարվածի մեջ, Արման Մելիքյանն ասաց, որ վաղաժամ է համարում այդ մասին որևէ բան ասելը, և դա իրավապահ մարմինների կողմից պարզելիք հարց է: «Ես վստահ եմ, որ իշխանությունը անհրաժեշտ ջանքեր կգործադրի, որպեսզի բացահայտի կատարվածը», -հավելեց նախագահի թեկնածուն:

Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը կատարվել էր հունվարի 31-ին, գիշերը ժամը 23:30-ի սահմաններում Երևանի կենտրոնում գտնվող Տիչինա 9 հասցեում: Անհայտ անձը մոտեցել է և հետևից Հայրիկյանի ուղղությամբ կրակոցներ արձակել: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, որ հանցագործը ամենայն հավանականությամբ երկու կրակոց է արձակել, որից դիպել է միայն մեկը: Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով՝ «Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձ, որը կատարվել է նրա նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով»:

Կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում գտնվող Հայրիկյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն և գիշերվա դրությամբ մանրամասն տեղեկություն չէին հայտնում:

Նախորդող`
Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի փաստով քրեական գործ է հարուցվել

Ոստիկանապետ. Վարկածներ կան. բոլոր ուղղություններով մանրակրկիտ աշխատանք է տարվում

Placeholder
Վստահ եմ, որ իշխանությունը անհրաժեշտ ջանքեր կգործադրի, որպեսզի բացահայտի կատարվածը. Նախագահի թեկնածու