Ընտրությունները կհետաձգվե՞ն, թե՞ ոչ. Սահմանադրական դատարանը կորոշի
Քաղաքական
15:45 01/02/2013

Ընտրությունները կհետաձգվե՞ն, թե՞ ոչ. Սահմանադրական դատարանը կորոշի

 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խստորեն դատապարտում է երեկ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարվածը` տեղի ունեցածը որակելով նենգ ու ստոր արարք, ուղղված ընտրական բնական գործընթացի ձախողմանը:
Այսօր ԿԸՀ նիստում նման հայտարարությամբ հանդես եկավ հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա հույս հայտնեց, որ դեպքը շուտ կբացահայտվի և մեղավորները կկրեն պատիժը:

«Մենք մաղթում ենք պարոն Հայրիկյանին շուտափոիյթ ապաքինում և առողջություն», - ասաց նա` տեղեկացնելով, որ ամբողջ գիշեր հանձնաժողովը հետևել է Հայրիկյանի առողջական վիճակին և պատրաստվում է այսօր այցելել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց:

Պարզաբանելով ընտրության օրվա հետաձգման մասին շրջանառվող լուրերի հետ կապված ՝ Տիգրան Մուկուչյանը հիշեցրեց Սահմանադրության հոդված 52-ի և Ընտրական օրենգրքի հոդված 98 –ի դրույթները:

«Նշենք, որ օրենդրությունը չի սահմանում անլուծելի խոչընդոտների որևէ ցանկ, սակայն ՀՀ սահմանադրական դատարանը կարող է կարող է անհաղթահարելի համարել նույնիսկ արդեն իսկ տեղի ունեցածը», - նշեց ԿԸՀ նախագահը՝ շեշտելով, որ Սահմանադրական դատարան է որոշում կայացնելու թե արդյոք երեկ տեղի ունեցած դեպքը որակավորվում է որպես անհաղթահարելի խոչընդոտ, թե՝ ոչ:

Placeholder
Ընտրությունները կհետաձգվե՞ն, թե՞ ոչ. Սահմանադրական դատարանը կորոշի