ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վստահ է, որ Հայաստանում իրավիճակը չի ապակայունանա
Քաղաքական
13:20 01/02/2013

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վստահ է, որ Հայաստանում իրավիճակը չի ապակայունանա

«Ընտրություններից առաջ դա շատ լուրջ միջադեպ է, և ես չէի որակի այն որպես մահափորձ: Մտածում եմ, որ  մի բան որակավորելուց առաջ՝ պետք է ուսումնասիրել մանրամասները»,-Աստանայի, Երևանի, Կիևի և Մինսկի միջև տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, անդրադառնալով ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ երեկ երեկոյան կատարվածին:

Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանի իրավապահ մարմինները, որոնք, նրա խոսքով՝ մշտապես աչքի են ընկել պրոֆեսիոնալիզմով, շատ շուտ կբացահայտեն դեպքի իրականությունը: Նա հրաժարվեց որևէ այլ մեկնաբանություն տալ:

«Ես վստահ եմ, որ դեպքը չի ապակայունացնելու իրավիճակը երկրում: Ցավալի է, որ այն տեղի է ունեցել ընտրությունից առաջ՝  և դա կարող է դառնալ ժամկետի տեղափոխման պատճառ: Այնուամենայնիվ, չեմ գտնում, որ դա կանդրադառնա ընդհանուր իրավիճակի վրա: Ես վերջերս եմ վերադարձել Հայաստանից, կարող եմ ասել, որ ընտրարշավը ընդհանուր առմամբ, շատ հավասարակշռված է, հանգիստ, ժողովրդական նորմերի և փոխադարձ հարգանքի շրջանակներում ՝ շատ տարբերվելով մյուս երկրներում նման գործընթացներից իր կառուցողականությամբ և հանդուրժողականությամբ: Հուսով եմ, այդպես էլ կմա»,-ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Placeholder
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վստահ է, որ Հայաստանում իրավիճակը չի ապակայունանա