Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքական լրատմամիջոցները տեղեկացնում են, որ ուժգին պայթյուն է տեղի է ունեցել Անկարայի Փարիզի անվան պողոտայում գտնվող Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան շենքի առջև: Կան վիրավորներ: Դեպքի վայրում կուտակվել են շտապօգնության բազմաթիվ մեքենաներ: Վիրավորներն արագ հոսպիտալացվում են:
Ըստ «Anadolu» (Անատոլիա) լրատվական գործակալության` նախնական տվյալներով զոհվել է մեկ մարդ, մեկ այլ աղբյուրի (Hurriyet) համաձայն` զոհերի թիվը երեքն է: Նախնական տեղեկություններով` պայթյունն իրականացրել է ինքնասպան ահաբեկիչը`«կենդանի ռումբ»-ի դերում: