Ջոնաթան Էյվսն. «Ինչպես ՀՀ նախագահն է նշել՝ այս ընտրությունները  կտարբերվեն նախորդներից»
Քաղաքական
12:03 02/02/2013

Ջոնաթան Էյվսն. «Ինչպես ՀՀ նախագահն է նշել՝ այս ընտրությունները կտարբերվեն նախորդներից»

 «Ինձ համար մեծ հարված էր, երբ ուրբաթ առավոտյան կարդացի նորությունները և տեղեկացա, որ Պարույր Հայրիկյանի վրա կրակել են: Ես խոսեցի իմ ընկերների, գործընկերների հետ, և համոզված եմ, որ նրանք նույնպես շոկի մեջ էին»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոնաթան Էյվսնը:

Նրա խոսքերով՝ իրենք ուշադիր հետևում են ՀՀ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավին, բացի այդ՝ համոզված է, որ բոլոր դիվանագիտական հաստատությունների աշխատակիցները հանդիպում են ՀՀ նախահագի թեկնածուներին: Ջ. Էյվսնը նշեց, որ, մասնավորապես, Պ.Հայրիկյանի հետ հանդիպել է հինգշաբթի օրը:

«Ինձ համար իսկապես մեծ պատիվ էր հանդիպել պարոն Հայրիկյանին՝ մարդ, ով Սովետական Միության օրոք կարողացավ պահել անկախության և հայկական ինքնության ոգին, նույնիսկ այն տարիներին, երբ Հայաստանը չէր էլ կարող երազել, որ անկախ կլինի»,- ասաց Ջ. Էյվսնը:

Հարցին, թե հնարավոր է, որ փետրվար 18-ին նախատեսված ընտրությունները հետաձգվեն, դեսպանը պատասխանեց, որ Հայաստանում Սահմանադրությունը բավականին լավ է զարգացած, որպեսզի կարողանան ճիշտ եզրակացության գալ:

Անդրադառնալով նախընտրական գործընթացներին, Ջոնաթան Էյվսնը նշեց, որ դեռ վաղ է եզրահանգումներ և ենթադրություններ անել:

«Մենք բավականին ուշադիր հետևում ենք քարոզարշավի գործընթացին և ինչպես ՀՀ նախագահն է նշել՝ այս ընտրությունները կտարբերվեն նախորդներից»,- ընդգծեց դիվանագետը:

Նախորդող՝

Հայաստանում Բրիտանիայի դեսպան. Ես ցնցված եմ Պարույր Հայրիկյանի հետ կատարված դեպքից 

Մեծ Բրիտանիայի դեսպան. Ցավում եմ, որ խորհրդարանի 3 ընդդիմադիր կուսակցություններից ոչ մեկը սեփական թեկնածուով հանդես չի գալիս

Նալբանդյանը Մեծ Բրիտանիայի դեսպանի հայտարարությունները կոռեկտ չի համարում 

Placeholder
Ջոնաթան Էյվսն. «Ինչպես ՀՀ նախագահն է նշել՝ այս ընտրությունները կտարբերվեն նախորդներից»