Վաշինգտոն. Հայ ուսանողները  կարմիր ժապավենով փակել են իրենց բերանները և լուռ բողոքի ակցիա անցակացրել
Քաղաքական
11:49 02/02/2013

Վաշինգտոն. Հայ ուսանողները կարմիր ժապավենով փակել են իրենց բերանները և լուռ բողոքի ակցիա անցակացրել

 Վաշինգտոնի Կապիտոլ Հիլում հայ ուսանողները կարմիր ժապավենով փակել են իրենց բերանները և լուռ բողոքի ակցիա են անցակացրել` կոչ անելով Կոնգրեսին ճանաչել Հայոց ցեղասպանությունը և մերժել Թուրքիայի ավազակապետության վարչակազմը: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում գործող «Ասպարեզ» պարբերականը:

Աղբյուրը հիշեցնում է, որ Ստամբուլում վերջերս էթնիկ ենթատեքստով հարձակումներ են տեղի ունեցել հայ ծեր կանանց դեմ:

«Շատ կարևոր է մեր ձայնը լսելի դարձնել Ամերիկայի հասարակությանը` Թուրքիայում տիրող հակահայական տրամադրությունների և 1915թ Հայոց ցեղասպանության ժառանգների վերաբերյալ: Մենք` հայ երիտասարադներս, կշոշափենք Հայոց ցեղասպանության թեման այնքան ժամանակ, քանի դեռ մեր պահանջները չեն բավարարվել և Թուրքիան չի դադարեցրել իր ժխտողական քաղաքականությունը»,-նշել է հայ ուսանող Արմեն Սահակյանը:

«Ես ցանակնում եմ նշել է, որ այս բողոքի ակցիայի մասնակցել են նաև ոչ հայ ուսանողներ՝ ի նշան համերշախության և նրանք ցանկանում են լուսաբանել Թուրքիայում ատելության հողի վրա իրականացված հանցագործությունները և իրավունքների ոտնահարումները»,-նշել է Կալիֆոռնիայի համալսարանի` Լոս Անջելեսի հայ ուսանողների ասոցիացիայի` հասարակայնության հետ կապերի ղեկավար Քնարիկ Գասպարյանը:

«Սա ևս մեկ անգամ ապացույցն է այն բանի, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, ոչ միայն հայերի, այլ ողջ մարդկության մտահոգության թեման է»:

Նշենք, որ «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին արագ, մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն անցկացնել Ստամբուլում տարեց հայուհիների դեմ հարձակումների գործով, ինչպես նաև կանխել նման միջադեպերի կրկնությունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին Ստամբուլի Սամաթիա բնակավայրում միայնակ ապրող Մարիցա Քյուչուքին իր բնակարանում մահացած են հայտնաբերել։ Նրան սպանելուց առաջ կտտանքների էին ենթարկել։ Հարազատները նշում են, որ նրա մերկ մարմնի վրա խաչ է փորագրված եղել: Վերջին երկու ամսվա ընթացքում ազգությամբ հայ ծեր կանանաց հանդեպ թվով 5-րդ հարձակումն է: Եվ այս բոլոր տեղի է ունենում Սամաթիայում, որը 8000 հայերի տուն է և հայ պատրիարքի նստավայրը:

Placeholder
Վաշինգտոն. Հայ ուսանողները կարմիր ժապավենով փակել են իրենց բերանները և լուռ բողոքի ակցիա անցակացրել