«CNN». Արտագրության պատճառով Հարվարդ համալսարանի ավելի քան հարյուր ուսանողների հեռացրել են համալսրանից
Կրթություն, գիտություն
14:50 02/02/2013

«CNN». Արտագրության պատճառով Հարվարդ համալսարանի ավելի քան հարյուր ուսանողների հեռացրել են համալսրանից

 Հարվարդի համալսարանի ավելի քան հարյուր ուսանողների հեռացրել են խաբեության սկանդալի պատճառով: Այս մասին տեղեկացնում է «CNN» պարբերականը:

Աղբյուրի փոխանցմամբ, նրանք պատժվել են քննության ժամանակ կատարած խարդախության պատճառով:

Հարվարդի` արվեստի և գիտության ֆակուլտետի դեկան Մայքլ Սմիթը պատմել է, որ արտագրության հետ կապված սկանդալում ներքաշված է ֆակուլտետի ավելի քան 100 ուսանող։

Դասախոսի օգնականներից մեկը, քննական աշխատանքները ստուգելու ժամանակ, հայտնաբերել է, որ տարբեր ուսանողների գրած պատասխանները միանգամայն նույնն են։ Դրանից հետո հատուկ համալսարանական հանձնաժողովը սեփական հետաքննությունն է սկսել, զրույցել ուսանողների հետ:

Placeholder
«CNN». Արտագրության պատճառով Հարվարդ համալսարանի ավելի քան հարյուր ուսանողների հեռացրել են համալսրանից