Դրենտեն տեղափոխվեց «Ալանիա»
Աշխարհում
16:09 02/02/2013

Դրենտեն տեղափոխվեց «Ալանիա»

Հոլանդացի կիսապաշտպան Ռոյստոն Դրենտեն պայմանագիր է ստորագրել «Ալանիայի» հետ: Այս մասին հայտնում է վլադիկավկազյան ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստն այսօր կմիանա Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող իր նոր թիմին և կսկսի նախապատրաստվել նոր մրցաշրջանին:

Ավելացնենք, որ 25-ամյա Դրենտեն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ֆեյենորդում», «Ռեալում», «Էրկուլեսում» և «Էվերտոնում»:

Placeholder
Դրենտեն տեղափոխվեց «Ալանիա»