ICES դիտրոդական առաքելության առաջին խումբը աշխատանքները կսկսի փետրվարի 3-ից
Քաղաքական
12:16 02/02/2013

ICES դիտրոդական առաքելության առաջին խումբը աշխատանքները կսկսի փետրվարի 3-ից

  ICES (Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի) դիտորդական խումբը սկսելու է Հայաստանի Հանրապետության 2013 թ-ի նախագահական ընտրությունների դիտորդական առաքելությունը՝ անկախ այն հանգամանքից՝ կհետաձգվեն ընտրությունները, թե ոչ: Այս մասին ասված է կազամակերպության տարածած հաղորդագրությունում:

Նշվում է, թե առաքելության փորձագետները ցնցված են ՀՀ նախագահական ընտրությունների թեկնածու, ԱԻՄ կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի առնչությամբ, նրան շուտափույթ ապաքինում են մաղթում, իսկ իրավապահ մարմիններին հորդորում են հետաքննչական գործողություններ ծավալել հանցագործության հետևում կանգնած ուժերին հայտնաբերելու համար:

Նշվում է, թե երկարաժամկետ դիտորդական առաքելության խմբում, որը իր աշխատանքները սկսելու է փետրվարի 3-ից, ընդգրկվել է 8 փորձագետ:

Խումբը նախատեսում է հանդիպումներ իրականացնել նախագահական թեկնածուների, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովների անդամների, ինչպես նաև հայկական ԶԼՄ-ներ ներկայացուցիչների հետ: Առաքելության ավարտից հետո ICES-ը մտադիր է ներկայացնել երկրորդ միջանկյալ զեկույցը նախագահական ընտրությունների վերաբերյալ:

Հաղորդվում է, թե եթե ընտրությունները չհետաձգվեն, ապա կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամները, որոնք հետևելու են քվեարկության ընթացքին, Հայաստան կժամանեն փետրվարի 14-ին: Ընտրության օրը` փետրվարի 18-ին, առաքելության բոլոր անդամները կգտնվեն Հայաստանի տարբեր քաղաքներում: Դիտորդական առաքելության մեջ ներգարվված են 35 փորձագետներ, որոնք ներկայացնում են ԵՄ 10 երկրներ, ԱՄՆ-ն ու Իսրայելը: Առաքելության կազմում գործելու է հիմնական երեք խումբ. «Քաղաքական», որում ներկայացված են Եվրախորհրդարանի և ազգային խորհրդարանների պատգամավորներ, «Իրավաբանական», որում ներկայացված են փաստաբաններ և նախկին դիվանագետներ, ինչպես նաև «ԶԼՄ» խումբ` այստեղ ներկայացված են քաղաքական մեկնաբաններ ու ԶԼՄ ներկայացուցիչներ:

Դիտորդական առաքելությունը գլխավորում է ICES նախագահ, Կնեսետի XV-րդ գումարման պատգամավոր դոկտոր Ալեքսանդր Ցինկերը

Placeholder
ICES դիտրոդական առաքելության առաջին խումբը աշխատանքները կսկսի փետրվարի 3-ից