Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ».Դաշնակցական համայնքապետը սատարում է գործող նախագահին. կուսակցությունը կորոշի` ինչպես վարվել
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ հարցին` գալիք նախագահական ընտրություններում գյուղի բնակիչներն ում օգտին են քվեարկելու, Ծովագյուղի դաշնակցական համայնքապետ Գևորգ Թովմասյանը պատասխանել է. «Մեր պրեզիդենտին կընտրենք, քանի որ մեր դպրոցը վերանորոգել է, գույք է տվել, գազ է քաշել»: Այսպիսով` թերթը նկատում է, որ թեև դաշնակցականներն առաջիկա նախագահական ընտրություններին բացառել են իշխանության թեկնածուին աջակցելը, այնուամենայնիվ, կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Թովմասյանն իր «ձայնը տալու է» Սերժ Սարգսյանին: «Ժողովուրդ»-ը փորձել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից պարզել, թե կուսակցությունն այդ դեպքում ինչ կանի, վերջինս ասել է. «Մենք ունենք կանոնագիրք, ունենք կուսակցության որոշում և դրանից բխող հետևանքներ»: