Վանաձորում թերսնման պատճառով չորսամյա աղջնակի մոտ մազաթափություն է սկսել (Տեսանյութ)
Հասարակություն
11:50 02/02/2013

Վանաձորում թերսնման պատճառով չորսամյա աղջնակի մոտ մազաթափություն է սկսել (Տեսանյութ)

«Lorinews.com» Լոռու մարզային լրատվական կայքի «Օգնել կարող ենք ամենքս» նախաձենությունը ներկայացրել է երկրորդ տեսանյութը` վանաձորցի սոցիալապես ծանր պայմաններում բնակվող ընտանիքներից մեկի մասին:

Միայնակ մայր Հովհաննիսյան Վարդիթերն իր 4 անչափահաս երեխաների հետ միասին ապրում է Վանաձոր քաղաքի տնակային ավաններից մեկում: Երեխաներից մեկը մանկուց հաշմանդամ է: Երկու փոքրիկները հաճախում են մանկապարտեզ, մոր պատմելով մանկապարտեզում եղած ժամանակ գոնե կարողանում են նորմալ սնվել ու իրենից սնունդ չուզել. «Գալիս են տուն, հաց են ուզում, բայց չեն հասկանում որ չկա…»:

Վառելիքի, սննդի ու հագուստի բացակայությունը ընտանիքի համար առաջնահերթ և անլուծելի համարվող խնդիրներն են: Բացի 13-ամյա մանկուց հաշմանդամ տղայից, 4-ամյա աղջնակի մոտ թերսնման պատճառով առաջացել է մազաթափություն:

Նախորդող հրապարակումներ`
Վանաձորում բազամազավակ ընտանիքի երեխաները սոված են քնում

«Օգնել կարող ենք ամենքս». Վանաձորցի բազմանդամ ընտանիքն այլևս քաղցած ու առանց հագուստի չէ
 

 

Placeholder
Վանաձորում թերսնման պատճառով չորսամյա աղջնակի մոտ մազաթափություն է սկսել (Տեսանյութ)