Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ֆուլհեմի» հետ խաղում մրցավարի կողմից նշանակված 11 մետրանոց հարվածն իրացրեց Ռայան Գիգզը, այլ ոչ թե «Մանչեսթեր Յունայթեդի» նման հարվածներ իրացնող հիմնական ֆուտբոլիստը` Ուեյն Ռունին: Հարձակվողը բացատրել է, որ ինքն անձամբ է որոշել չմոտենալ նշանակետին:
«Եթե անկեղծ, դա իմ ընտրությունն էր,- ասել է Ռունին MUTV-ին տված հարցազրույցում:- Ես այնքան էլ հաջող չեմ իրացնում 11 մետրանոցները: Ուստի մոտեցա մենեջերին և ասացի, որ խոսել եմ Ռոբին վան Պերսիի հետ և առաջարկել եմ նրան իրացնել 11 մետրանոց հարվածը: Այնպիսի ակումբում, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն» է, 11 մետրանոցից երկու անգամ վրիպելը լավ բան չէ»:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռունին երկու անգամ վրիպել է «կետից», իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, ընդհանուր առմամբ, վրիպել է 10 անգամ: