Հնդկաստանում դինոզավրի ձուն վաճառում են ընդամենը 9-ը դոլարով
Աշխարհում
09:05 04/02/2013

Հնդկաստանում դինոզավրի ձուն վաճառում են ընդամենը 9-ը դոլարով

Դինոզավրերի ձվերը, որոնք միջազգային հատուկ շուկաներում կարող էին արժենալ մինչև 10 միլիոն ռուփի՝ շուրջ 190 հազար դոլար, Հնդկաստանում վաճառվում են 500 ռուփիով՝ ընդամենը 9 դոլարով: Իշխանությունները փորձում են վերջ տալ դրանց ապօրինի վաճառքին:

Տեղի մամուլը գրոմ է, որ 145-66 միլիոն տարի առաջվա դինոզավրերի ձվերը կարելի է ազատորեն հավաքել Դհար շրջանի 89 հեկտար տարածքով հրապարակում, որտեղ նախկինում դինոզավրերի բներ են եղել: Այս վայրը հայտնի է դարձել դեռ 2007 թվականին, սակայն մինչ այժմ որևէ կերպ չի ցանկապատվել: Տեղացիները, որոնք չգիտեն ձվերի իրական արժեքը, հավաքում են դրանք ու չնչին գնով վաճառում մաքսանենգներին, իսկ վերջիններս իրական գնով վաճառում են հնագետներին:

Placeholder
Հնդկաստանում դինոզավրի ձուն վաճառում են ընդամենը 9-ը դոլարով